• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Քաղաքացիական պայմանագրի» խոստումները «Քաղաքացիական պայմանագրի» խոստումները 20:36
Վրաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար. Ռուբիո. «Հարևաններ» Վրաստանը քայլեր է ձեռնարկել... 19:17
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի և կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը ԵՄ-ն Հայաստանին 50 մլն... 14:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 12:0205 Հնս, 2026

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։

Սկզբում ստացվել են առանձին տվյալներ, այնուհետև ի հայտ են եկել  փաստերի շղթա ու ամբողջ համակարգի ուրվագիծ։ Օպերատիվ աշխատակիցների ուշադրությունն է գրավել Երևանում գործող մի շարք գրասենյակների գործունեությունը: Արտաքուստ՝ սովորական աշխատանքային միջավայր է եղել, սակայն օպերատիվ տվյալները փաստում էին, որ այդ գրասենյակներում հնարավոր է՝ իրականացվում է բոլորովին այլ գործունեություն։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ գործունեությունը կրել է կազմակերպված բնույթ։ Գործել են թիմային կառուցվածքներ, խմբի ղեկավարներ և գործակալներ, որոնց հիմնական նպատակը եղել է նոր խաղացողների ներգրավումը և նրանց ակտիվության աճը։ Մի շարք հասցեներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, աշխատանքային համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, բազմաթիվ SIM քարտեր, տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծածավալ էլեկտրոնային և թղթային փաստաթղթեր։ Հետազոտությունների ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել աշխատակիցներին կատարված վճարումները։ Մի շարք աշխատակիցներ հայտնել են, որ պաշտոնապես ստացված աշխատավարձերից բացի, պարբերաբար ստացել են նաև կանխիկ բոնուսներ և հավելավճարներ։ Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխատակիցներին վճարվել են ավելի քան 950 միլիոն դրամի չափով կանխիկ աշխատավարձ, բոնուս և պարգևավճար, որոնք հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում չեն արտացոլվել:

Ըստ նախնական տվյալների՝ հնարավոր պակաս հաշվարկված եկամտային հարկի ծավալը գերազանցում է 193 միլիոն դրամը։ Միաժամանակ իրականացված վերլուծությունները հիմք են տվել ենթադրելու, որ փաստացի ծավալները կարող են էականորեն ավելի մեծ լինել։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ խաղացողների կողմից կատարվող ֆինանսական փոխանցումները կազմակերպվել են տարբեր եղանակներով: Հաճախորդների կողմից փոխանցված գումարները միջնորդավորված կարգով օգտագործվել են խաղային հաշիվների համալրման և խաղադրույքների իրականացման գործընթացում։ Առանձին դեպքերում հայտնաբերվել են կրիպտոարժույթներով իրականացվող փոխանցումների, դեպոզիտների և շահումների փոխանցման վերաբերյալ տվյալներ։ Ստեղծվել են խաղային հարթակներին մասնակցելու հնարավորություններ, կազմակերպվել է նոր օգտատերերի ներգրավում, իրականացվել են միջնորդավորված վճարային գործառույթներ:  Նման գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների։ Նախնական գնահատմամբ՝ առանց համապատասխան լիցենզիաների հնարավոր իրականացված գործունեության մասով պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը գերազանցում է 2 միլիարդ 400 միլիոն դրամը։ Հաշվի առնելով, որ դեպքի առիթով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում է նախաքննություն։

Հարկ է նշել, որ ստվերում աշխատելը կարող է ժամանակավորապես շահավետ թվալ, սակայն դրա իրավական և ֆինանսական հետևանքները կարող են բազմապատիկ անգամ գերազանցել ակնկալվող օգուտը։ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին գործել օրենքի շրջանակներում, իսկ քաղաքացիներին՝ չներգրավվել ապօրինի ֆինանսական և խաղային սխեմաներում։

Կոմիտեն, համագործակցելով իրավապահ և անվտանգության մարմինների հետ, շարունակելու է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու, ապօրինի ֆինանսական հոսքերի և առանց լիցենզիայի իրականացվող գործունեության բոլոր դրսևորումների դեմ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դիտումների քանակ69
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 13:0005 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Օրը մի 5000 կտա ինձ». «Հայաստան» դաշինքին առնչվող նոր ձայնագրություն | 05.06.2026 13:0005 Հնս, 2026
  • ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 12:5105 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը 12:3705 Հնս, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 12:2005 Հնս, 2026
  • ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները 12:1705 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա 12:0205 Հնս, 2026
  • Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ 11:5905 Հնս, 2026
  • Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով պետական շահերի հայց է ներկայացրել դատարան 11:4505 Հնս, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:2505 Հնս, 2026
  • Ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում․ փաստերն ընդդեմ պոպուլիզմի 11:0805 Հնս, 2026
  • Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 10:5405 Հնս, 2026
  • Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց 10:4705 Հնս, 2026
  • Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 10:3305 Հնս, 2026
  • Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ձերբակալվել է 10:1905 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 10:1205 Հնս, 2026
  • Էգուց փող պտի տա, էգուց փողի օրա․ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն ընտրակաշառք է տվել, հրապարակվել է ձայնագրություն 10:0405 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Քաղաքացիները վստահում են ՀՀ տնտեսությանը. ուսումնասիրություն | 05.06.2026 10:0005 Հնս, 2026
  • Շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում 09:3905 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 09:2605 Հնս, 2026
  • Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 09:2005 Հնս, 2026
  • Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը 08:5505 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2205 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Գյումրիում 08:0305 Հնս, 2026
  • Պատրաստ ենք նպաստել ԵԱՏՄ-ի հետ Ադրբեջանի մերձեցմանը. Գալուզին 00:5705 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 00:4205 Հնս, 2026
  • Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին 00:3905 Հնս, 2026
  • «RISE 2026» ցուցահանդեսում վարչապետը ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերության նվաճումներին 00:2705 Հնս, 2026
  • ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները 00:1205 Հնս, 2026
  • ԵՄ-ն ցանկանում է, որ հայ արտադրողները գտնեն միջազգային լավագույն շուկաները. Մարագոս 23:5704 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ 23:4104 Հնս, 2026
  • ԱԺ ընտրություներում 45-55 տոկոսի միջակայքում կանխատեսվում է ՔՊ-ի հաղթանակ. հարցում 23:3004 Հնս, 2026
  • Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը 23:1804 Հնս, 2026
  • «Պիղծ ստեր Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին»․ հիմնադրամից պարզաբանում են 22:5304 Հնս, 2026
  • Քաղցկեղի գենետիկական հետազոտության նորարար մեթոդներ 22:3704 Հնս, 2026
  • Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է պնդել, որ այն միանա ԵԱՏՄ-ին․ Պուտին 22:1804 Հնս, 2026
  • 2027-ին Հայաստանը Կաննի կինոփառատոնին կներկայանա 4 ֆիլմով 21:5904 Հնս, 2026
  • Ելակի առաջին ջերմատունը՝ Սևքար գյուղում 21:4504 Հնս, 2026
  • Հայաստանն ընտրում է | ՈՒՂԻՂ 21:3004 Հնս, 2026
  • Յանա Մեերզոն. միգրացիոն թատրոնի փորձը Կանադայում 21:2504 Հնս, 2026
  • Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ. FIP 21:0904 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Արտահանման նոր ուղղություններ․ եվրոպական շուկաները բացվում են հայ արտադրողների համար 21:0004 Հնս, 2026
  • Ապահովագրություն՝ թվային տեխնոլոգիաներով և AI լուծումներով 20:5804 Հնս, 2026
  • Մանկական նյարդավիրաբույժների փորձի փոխանակում՝ Երևանում 20:5204 Հնս, 2026
  • «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 112 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4804 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.06.2026 20:4404 Հնս, 2026
  • Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ 20:4104 Հնս, 2026
  • Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով 20:3604 Հնս, 2026
  • TRIPP-ը բացառիկ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար. Ռուբիո 20:3204 Հնս, 2026
  • Հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինենք ադրբեջանականով. Բորիս Տիտով 20:2604 Հնս, 2026
  • Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն 20:1904 Հնս, 2026
  • Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը 20:1104 Հնս, 2026
  • Լատվիա է ուղարկվում ծաղկի հերթական խմբաքանակը. միջոցառմանը ներկա են ՀՀ-ում ԵՄ դեսպաններ | ՈՒՂԻՂ 20:0404 Հնս, 2026
  • ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ 19:5904 Հնս, 2026
  • Եթե ֆիթնես ծառայությունների որակի հարցը լուծվի, այն կկապվի նաև առողջության ապահովագրության հետ. ԿԳՄՍՆ 19:5104 Հնս, 2026
  • Ինը շենք անգամ 100 հազար. «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի հերթական ձայնագրությունը 19:3904 Հնս, 2026
  • Ճանապարհային հարկից ազատում՝ ՀՀ-ում չհաշվառված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով բեռնափոխադրում իրականացնողների համար 19:3204 Հնս, 2026
  • Արաղչին ու Բայրամովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 19:2304 Հնս, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում 19:1404 Հնս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին 18:5804 Հնս, 2026
  • Բայրամովը կմեկնի Մոսկվա 18:5504 Հնս, 2026
  • Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները 18:4904 Հնս, 2026
  • Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ 18:4004 Հնս, 2026
  • Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները 18:3504 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը 18:2604 Հնս, 2026
  • Քննարկվել են հանցավորության դեմ պայքարին ուղղված հարցեր․ տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 53-րդ համաժողովը 18:1904 Հնս, 2026
  • Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է, նա տնային կալանքում կլինի. Դատախազությունը կբողոքարկի 18:1204 Հնս, 2026
  • Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 18:1004 Հնս, 2026
  • Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար 7 գույք կօտարվի 17:5904 Հնս, 2026
  • Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե 17:5204 Հնս, 2026
  • Կրթահամալիրներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացումը 17:4604 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը 17:3704 Հնս, 2026
  • 50-ից ավելի խուզարկություններ. 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25 անձ ձերբակալվել է. ՔԿ 17:3004 Հնս, 2026
  • Կապահովվի Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը 17:2404 Հնս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել ԵԱՏՄ-ի հետ Ադրբեջանի մերձեցմանը. Գալուզին 17:1704 Հնս, 2026
  • ԵՄ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները. Սվիրիդենկո 17:1104 Հնս, 2026
  • ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները 17:0304 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Վաղը նախատեսվում է Լատվիա հասցնել 10 հազար ծաղկի խմբաքանակ 17:0004 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է 16:4204 Հնս, 2026
  • Հստակեցվել են ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները 16:3604 Հնս, 2026
  • 12 մլն եվրո՝ ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բարելավմանը, ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը 16:2804 Հնս, 2026
  • Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը 16:2004 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները 16:1104 Հնս, 2026
  • Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների 15:5904 Հնս, 2026
  • Կստեղծվի իրավական հնարավորություն սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման համար 15:4904 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին 15:4504 Հնս, 2026
  • Հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ամառային զորակոչ 15:4204 Հնս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել 15:3404 Հնս, 2026
  • Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից 15:2804 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը 15:2204 Հնս, 2026
  • Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ուղիղ բանակցությունների չորրորդ փուլի արդյունքներով համաձայնել են հրադադարի 15:1704 Հնս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր 15:0604 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | «Ընտրության օրը զոռով քարշ տանք, տանենք». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 15:0004 Հնս, 2026
  • ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի և կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը 14:4304 Հնս, 2026
  • Ֆեմինիստական դիվանագիտություն և կանխարգելում․ Հայաստանի ուղերձը միջազգային հարթակում 14:4104 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն. ՆԳՆ 14:3804 Հնս, 2026
  • ԵՄ-ն Հայաստանին աջակցության փաթեթ է պատրաստում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 14:3104 Հնս, 2026
  • ՀՀ-ին վերադարձվեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք 14:2504 Հնս, 2026
  • Ընտրվել են 2027-2028 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները 14:2104 Հնս, 2026
  • Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ 14:1804 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015