«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը։
«Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով 1 ժամ տևողությամբ կհոսանքազրկվի Բալահովիտ 110/35/10 կՎ ենթակայանը՝ հոսանքազրկելով Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերությունը»,- նշված է ՀԷՑ ՓԲԸ
Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: