«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Նոր Գյուղ, Քաղսի գյուղերի, Արզնի գյուղի 11-րդ, 12-րդ, 13-րդ փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1-ին, 2-րդ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: