«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արուսյակ Ջուլհակյան՝ կողմ՝ 65, դեմ՝ 1
«Որոշումն ընդունված է»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթի խորհրդի անդամ:
Ակտիվորեն ներգրավված է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, ԵԽԽՎ անդամ է, ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ:
Հիշեցնենք՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր 2026 թվականի մարտից, երբ պատգամավոր Վլադիմիր Վարդանյան ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:
Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը
տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը: