Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային. Միրզոյան

Այսօր մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային. Միրզոյան

ՀՀ մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, ԱԺ-ի մեծարգո պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, հարգարժան հյուրեր և ընկերներ,

պատիվ է ինձ համար կրկին ողջունել ձեզ Երևանում մեր Երկխոսության 3-րդ համաժողովին մի աշխարհում, որն ապախրախուսում է կայունությունը, շարունակականությունը: «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողությանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այն փաստը, որ մենք կրկին այստեղ ենք, որ այս համաժողովը վերադարձել է, արդեն իսկ հզոր ուղերձ է: Համաժողովը կենսունակ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունի ասելիք, բովանդակություն: Հավատացած եմ՝ մենք ունենք ասելիք: Անցյալ տարի մենք հանդիպեցինք հենց այս դահլիճում՝ «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո: Մենք խոսեցինք կողմնացույցների և քարտեզների մասին, անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին և ուղղության փոփոխությանը, և հարց էինք տալիս՝ ինչպես է մեզնից յուրաքանչյուրը «նավարկում» այդ անորոշ միջավայրում: Այսօր այդ «մառախուղը» մասամբ ցրվել է, բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ: Այսօր մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային: Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և անհատներին: Այսօրվա այս փոթորիկներին նայելով ուրվագծվում է հետևյալ ավելի լայն պատկերը՝ աշխարհաքաղաքական փոթորիկ:

Միջազգային իրավունքը և գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են: Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, և ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին: Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտները բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհում, որն այլևս չի սպասում նրանց վճռին:

Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր Սառը պատերազմի ամենամութ սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհագստացնի բոլորին»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում