ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կուտակիչ կայանները զարգացնելու ուղղությամբ

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կուտակիչ կայանները զարգացնելու ուղղությամբ

Էներգետիկ ոլորտում շատ լուրջ համատեղ նախագծեր և ծրագրեր ունենք, որպեսզի մեկտեղենք Հայաստանի ռեսուրսները և այն տեխնոլոգիաները, որոնք հասանելի են ԵՄ-ին: Այդ մասին ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ էլ, իմիջիայլոց, պատմական փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ-ի համար: ՀՀ-ն պատմականորեն համարվել է էներգետիկ ռեսուրսների տեսակետից սահմանափակ, այսինքն՝ էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր, և այդ առումով, բնականաբար, էներգետիկ կախյալ երկրների շարքում է դասվել: Բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը. սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահմանափակ հնարավորություններ կան մեր երկրում:

Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, և ես շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այսօր քննարկումներ կան նաև կուտակիչ այլ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, որոնք հենված են ջրի ցերեկային կուտակման ու գիշերային ժամերի օգտագործման վրա: Ըստ այդմ՝ ԵՄ-ի հետ աշխատանք է իրականացվում նաև կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և այլ հնարավոր ուղղություններով:

«Ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալն է՛լ ավելի զարգացնել»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում