Մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք բարձրաստիճան պաշտոնյաների և մեծաթիվ հյուրերի այցելությամբ պայմանավորված՝ քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։
«Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։
Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները»,- տեղեկացնում է աշխատակազմը: