Միացյալ Նահանգները զգուշացրել է եվրոպացի դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Լիտվային և Էստոնիային, զենքի մատակարարման ուշացումների մասին՝ հաղորդել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով ինը աղբյուրի: Հոդվածում նշվում է, որ սա անմիջականորեն կապված է Իրանի դեմ պատերազմի հետևանքով ԱՄՆ-ի սպառված զինանոցները շտապ համալրելու հետ։
Երկու աղբյուրի համաձայն՝ ուշացումները կվերաբերեն NASAMS MLRS, HIMARS MLRS և այլ հրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերքին: Նմանատիպ միջոցառումներ են քննարկվում նաև ասիական դաշնակիցների, այդ թվում՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ:
Ինչպես նշում է Financial Times-ը, Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների կատարման զգալի ուշացումների մասին նախազգուշացումները «վատ լուր» են Կիևի համար։ Ուկրաինացի բարձրաստիճան անանուն պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ հինգերորդ տարին ռուսական հարձակումներից պաշտպանվող երկիրն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հենց սկզբից բախվում է սպառազինությունների ամերիկյան մատակարարումների հետաձգման հետ:
NASAMS համակարգն օգտագործող ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների թվում են Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները, Լիտվան, Ինդոնեզիան, Ավստրալիան, Հունգարիան, Ուկրաինան, Դանիան, Կատարը և Օմանը։ HIMARS համակարգը օգտագործում է ԱՄՆ տասնչորս գործընկեր, այդ թվում՝ Ուկրաինան, Լեհաստանը և Էստոնիան։