Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է մոտ 17 սմ-ով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Այդ տարբերությունը պայմանավորված է ջերմաստիճանային պայմաններով։ Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսները զգալիորեն ավելի տաք են եղել, ինչի հետևանքով տեղի է ունեցել ինտենսիվ ձնհալք, ինչով պայմանավորված՝ այդ ժամանակաշրջանում գետային ներհոսքը լիճ զգալիորեն ավելի մեծ է եղել, քան այս տարի, իսկ գետային ներհոսքը լիճ Սևանա լճի սնման հիմնական աղբյուրն է։
Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների՝ մակարդակների նշված տարբերությունը հունիսի երրորդ տասնօրյակում կդառնա դրական։
2026 թվականի ապրիլ ամսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի ապրիլ ամսին՝ 14 սմ-ով»,- գրել է նա: