Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը հուսահատորեն ցանկանում է գործարք կնքել: ԱՄՆ նախագահը կրկնել է՝ գործարքը հնարավոր կլինի, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու մտադրությունից:
«Նրանք կամ ինքնակամ կտան հարստացված ուրանը, կամ մենք կվերցնենք այն»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը հավելել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում:
Զուգահեռ, Իսրայելից չեն բացառում Իրանին հարվածները: Հրեական պետության պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը վերջին մեկ տարում «շատ լուրջ վնասներ է կրել», Հանրապետությունը հետ է մղվել ռազմական և ռազմավարական առումով։ Իսրայել Կացի խոսքով՝ Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն համակարգում են ջանքերը՝ նախանշված նպատակներին հասնելու համար։