ԱՄՆ-ն անկախության 250-ամյակի կապակցությամբ կթողարկի անձնագրերի շարք՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։ Դրանք կտրամադրվեն Վաշինգտոնում։ Նման անձնագրերի քանակը հայտնի չէ։
Հրապարակված անձնագրի նախագծի համաձայն՝ Թրամփի դեմքը և ոսկե տառերով նրա ստորագրությունը կհայտնվեն առջևի շապիկի ներսի կողմում։ Հետևի շապիկին կհայտնվի ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիր» նկարից մի հատված։
Մարտի 26-ին հայտնի էր դարձել, որ երկրի գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի հարյուր դոլարանոց թղթադրամների վրա, որոնք կթողարկվեն ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ: Անցած 165 տարվա ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան ղեկավարի ստորագրությունը կփոխարինի գանձապետի ստորագրությանը:
Ավելի վաղ Պետքարտուղարությունն ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը անվանակոչել էր Թրամփի անունով, իսկ Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոնը վերանվանվել էր Դոնալդ Ջ. Թրամփ-Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոնի։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի համար երկու նոր «Թրամփ» դասի ռազմանավեր կառուցելու ծրագրերի մասին, որոնք հագեցած կլինեն ամենաժամանակակից զենքերով։