ԷԷմմա Վարդանյան

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

«Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։

Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել էր լուրը՝ տեղեկացնելով, որ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում