Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որի մշակումն արդեն սկսել են ԵՄ-ում, կոշտ կլինի և կվերաբերի ռուսական էներգակիրներին:
«Առավել կրիտիկական են, անշուշտ, պատժամիջոցների ապագա փաթեթները։ Պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունվել է, 21-րդը նախապատրաստվում է, և այն բավականին կոշտ կլինի, հատկապես էներգակիրների նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ապագա փաթեթի վերաբերյալ նախարարի մեկնաբանությունը հնչել է Հունգարիայում իշխանափոխության համատեքստում, որտեղ Վիկտոր Օրբանի երկարամյա կառավարությանը փոխարինելու կգա Պետեր Մադյարի գլխավորած ուժը: Ինչպես նշել է Ցահքնան, Եվրոպան պետք է օգտվի Հունգարիայի քաղաքական փոփոխություններից, որպեսզի հասնի Ուկրաինային աջակցելու համար անհրաժեշտ որոշումների ընդունմանը: