Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Մարզուհու խոսքերով՝ սա իր համար լոկ սպորտային նվաճում չէր։
Ծանրաձողին վստահ մոտենալուց, հաղթական քաշը ֆիքսելուց և պատվո հարթակին կանգնելուց հետո մարզուհին անկեղծացել է.
«Աննկարագրելի զգացողություններ են, բայց ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց ա՛յս օրը։ Դա ինձ կրկնակի ուժ ու պատասխանատվություն էր տալիս։ Երբ մոտենում էի ծանրաձողին, մտքումս միայն մեկ բան էր՝ ես իրավունք չունեմ սխալվելու, ես պետք է բարձրացնեմ այսօր և այս հաղթանակը նվիրեմ իմ ազգին»։