Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ԼԼուսինե Մուրադյան

Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմություն. Բյուրեղավանում մի քանի ժամում 30-ից ավելի կանչ է գրանցվել նույն գանգատներով

Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմություն. Բյուրեղավանում մի քանի ժամում 30-ից ավելի կանչ է գրանցվել նույն գանգատներով

Բյուրեղավանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հղում անելով «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությանը:

«Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։

Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։

Ըստ նրա՝ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Քանի որ երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն:

«Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը մինչև առավոտ և այժմ էլ շարունակվում են: Առավոտից սկսած՝ քաղաքապետարանի ղեկավարությամբ բոլոր կազմակերպությունները տեղեկացված են եղել՝ սկսած «Վեոլիա ջրից» մինչև արտակարգ իրավիճակների վարչություն»,- ասաց նա՝ նշելով, որ տարբեր հասցեներում արդեն ջրից նմուշառումներ են արվել և սպասում են պատասխանի: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ևս ստուգումներ է իրականացնում:

Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ: Ոչ դրական դինամիկա ունեցող քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել:

Ինչ վերաբերում է հիվանդների ընդհանուր թվին, ապա ամբողջական թիվը հայտնի չէ, քանի որ շատերն ինքնուրույն են դիմում տարբեր ԲԿ-ներ:

«Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել կա՛մ ջրից չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած ջուր»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում