Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանն արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին, զիջել է Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտելով գոտեմարտը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։