• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. ՀՀ-ն մեղմ նոտա հղեց ՌԴ-ին. Արշակյան Բաց հարթակ․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց.... 20:38
Պուտինը և Ալիևը քննարկել են երկխոսության ակտիվացումը. «Հարևաններ» Պուտինը և Ալիևը քննարկել... 20:08
Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ-17 ԱԱ Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում... 18:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամեն ինչ առկա է, որպեսզի լավ սովորեք՝ ձեր հետագա լավ կյանքն ապահովելու համար. վարչապետը՝ դպրոցականներին
Հասարակություն
22:2522 Ապր, 2026

Ամեն ինչ առկա է, որպեսզի լավ սովորեք՝ ձեր հետագա լավ կյանքն ապահովելու համար. վարչապետը՝ դպրոցականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզից: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզում, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 371 մլն 137 հազար դրամ: Վերակառուցված մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։

Ապարան համայնքում վարչապետն այցելել է Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 286 հազար դրամ: Վերանորոգվել է դպրոցի մասնաշենքը և իրականացվել է տարածքի բարեկարգում։

Ալագյազ համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալագյազ բնակավայրի մանկապարտեզ, ծանոթացել նախակրթարանի նորակառույց շենքի շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 912 մլն 767 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 11 մլն 559 հազար դրամ, մյուս մասը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է մեկհարկանի 1290 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենք, բարեկարգվել է բակը, տեղադրվել է 21 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Աշտարակ համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-1-25,/Մ-3/ (Աշտարակ) – Փարպի - Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 716 մլն դրամ:

Աշտարակ համայնքում երկրի ղեկավարն այցելել է նաև Արագածոտն բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնված 10 հա ինտենսիվ այգի, որտեղ աճեցվում է դեղձ և կեռաս: Այգու հիմնումն իրականացվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների» ծրագրի աջակցությամբ: Պետության կողմից մասնավորին փոխհատուցվել է 120 մլն 417 հազար դրամ: ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել շուրջ 324 մլն 908 հազար դրամ ընդհանուր արժեքով գյուղատնտեսական տեխնիկա: Սուբսիդավորված գումարի չափը կազմել է 94 մլն 757 հազար դրամ:

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Թալին համայնքում, որտեղ կառուցվել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 462 մլն 750 հազար դրամ: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Թալին համայնքի Արագածավան բնակավայրն ունի նորակառույց դպրոց՝ նախատեսված 432 աշակերտի համար։

Դպրոցում վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին կրթական հաստատության կառուցման առիթով, արձանագրել, որ դպրոցներ այցելությունները դառնում են էներգիայի վերականգնման ուղղություն, որովհետև շինարարության և ընդհանուր աշխատանքի որակի հետ կապված անընդհատ առաջընթաց է նկատվում: «Այս մասով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ովքեր իրականացնում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» նախագիծը, որը Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունեցող նախագիծ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ սա մեգա նախագիծ է և այն լինելու է շարունակական:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ ինչպես բոլոր նման առիթներով, ցանկանում է կրկին ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես են ստեղծվում այս դպրոցները, մանկապարտեզները։ «Ես նորից ուզում եմ վերադառնալ նույն թեմային, ինչի մասին գրեթե ամենուր վերջերս խոսում ենք և ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, հարկեր վճարող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնումներ իրականացնելիս անպայման չեն մոռանում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկղային կտրոն: Շատ կարևոր է, որ այս ընկալումն այսօրվանից մեր երեխաների գիտակցության մեջ ամրապնդվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ չնայած երեխաների կրթության համար ապահովվում է ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ, նաև կարևոր է որակյալ կրթության ապահովումը և այս համատեքստում քաջալերել ուսուցիչներին, որ նրանք անպայման անցնեն ատեստավորում: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հաջորդիվ մշակվել է բանաձև, որով արդեն ատեստավորված ուսուցիչները նոր ատեստավորման հնարավորություն կունենան և նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր կլինի. «Մենք շարունակաբար քաջալերում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որ գնան և վերցնեն, պարզեն իրենք ձեռքը և վերցնեն Կառավարության կողմից բարձրացված աշխատավարձերը»։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է որակյալ կրթության կարևորությունը և նշել. «Հետևաբար՝ «Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևն ամբողջությամբ կենտրոնացած է այս դպրոցում և նմանատիպ դպրոցներում և ընդհանրապես՝ մեր կրթական համակարգում»։

Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Շիրակի մարզ: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի 9 հա ելակի և 14 հա հատապտղի ջերմատանը։ Այն ևս մասնավորի կողմից հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 20 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 2 սարքավորում՝ ինքնագնաց ավտոմատ սրսկիչ, ինքնագնաց ջերմոցային պլատֆորմ բույսերի ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով բույսերի պաշտպանության համար։ Կառավարության կողմից սուբսիդավորված գումարի չափը կազմել է 600 հազար դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման նպատակով կիրառվել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը։ Ծրագրի վարկային բաղադրիչով ներգրավվել է 25 մլն դրամ վարկային միջոց։ Սուբսիդավորված գումարի չափը կազմել է շուրջ 16 մլն 742 հազար դրամ։

Հաջորդիվ երկրի ղեկավարն այցելել է Ախուրյան բնակավայրի Երիտասարդական կենտրոն, որտեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 26 մլն դրամ: Պետական բյուջեից հատկացվել է արժեքի 65,2 %՝ 16 մլն 947 հազար դրամ: Կենտրոնն ընդգրկված է եղել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների ցանկում: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի կողմից հատկացված շինության 230 քմ մակերեսով տարածք, կահավորվել՝ գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվել են առնվազն 246 երիտասարդ՝ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. հունվարի 1-ից սկսած ապրիլի 15-ի դրությամբ գրանցվել են 2284 այցելուներ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրի համայնքի թիվ 41 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 543 մլն 672 հազար դրամ: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Գյումրի համայնքն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 710 աշակերտի համար։

Վարչապետի վերջին կանգառը եղել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 557 մլն 482 հազար դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։

Կրթահամալիրում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին բացման առիթով: Երկրի ղեկավարը նշել է, որ այս դպրոցն այսօրինակ երկրորդ կրթահամալիրն է, որ բացվում է հանրապետությունում, որը նախատեսված է ավելի քան մեկ բնակավայրի աշակերտների համար, կոնկրետ այս դեպքում՝ Քեթի, Փոքրաշեն և Հովունի բնակավայրերի աշակերտների համար: Այս համատեքստում, վարչապետն անդրադարձել է այն քննարկումներին, որ նման դպրոցների բացումը նպաստում է գյուղերի դատարկմանը: Հակադարձելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հենց գյուղերի դատարկման խնդիրը լուծելուն է ուղղված նման կրթահամալիրների բացումը, քանի որ դրանք ապահովում են երեխաների՝ պատշաճ ֆիզիկական միջավայրում ժամանակակից կրթություն ստանալու հնարավորություն. «Կարևոր է, որ դպրոցում լինի պատշաճ միջավայր, նորմալ ճաշարան, նորմալ բեմ, դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ, լաբորատոր սարքեր: Կրթության համար ամենակարևորը կրթական միջավայրն է: Սա մեր մոտեցումն է»:

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև աշակերտների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների մատուցման կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հարցին, ընդգծել, որ Կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քայլեր է ձեռնարկում:

Դիմելով աշակերտներին՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի երեխաներ, ես համոզված եմ, որ դպրոցը ձեզ դուր կգա: Այստեղ կրթական միջավայր է, այստեղ մարզական միջավայր է, այստեղ ստեղծագործական միջավայր է: Տեսեք, դուք բասկետբոլի շատ լավ հրապարակ ունեք, վոլեյբոլի հրապարակ ունեք, ֆուտբոլի շատ լավ դաշտ ունեք, հեծանիվներ ունեք, թենիսի սեղան ունեք, գնդակներ ունեք, լաբորատոր սարքեր ունեք և լավ ուսուցիչներ ունեք: Ամեն ինչ առկա է, որպեսզի լավ սովորեք՝ ձեր հետագա լավ կյանքն ապահովելու համար»։

Այս կրթահամալիրում ելույթի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ են կառուցվում նման դպրոցներ:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ձեզ լավ կյանք այս դպրոցում, որովհետև այս դպրոցն ապրելու տեղ է, կյանքի տեղ է, իսկ կյանքի անբաժանելի ուղեկիցը սովորելն է: Ինչքան ապրում ենք և մեր կյանքը զուգորդում, զուգակցում սովորելով, այնքան մեր կյանքն ավելի լավն է դառնում որպես անհատ, որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի»։

Դիտումների քանակ227
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 13:00 | Դեսպանատանը թունավորվածները դուրս են գրվել, «Մարիոթ»-ում ստուգումները շարունակվում են 13:0029 Հլս, 2026
  • Լուսաշող բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական նոր հենակետ է բացվել 12:5529 Հլս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ 12:4129 Հլս, 2026
  • Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի» 12:2929 Հլս, 2026
  • Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են. «Ճանապարհային դեպարտամենտ» 12:1629 Հլս, 2026
  • Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանի սպառնալիքներից հետո 12:0729 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Կայա Կալասի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը 11:5829 Հլս, 2026
  • Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ 11:5129 Հլս, 2026
  • Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:2329 Հլս, 2026
  • Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021-ից. Ռուբեն Ռուբինյան 11:1829 Հլս, 2026
  • Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ 11:0029 Հլս, 2026
  • Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4229 Հլս, 2026
  • Գեղաշենում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան 10:3229 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | 3 օրում 00-ներով 224 համարանիշ է վաճառվել. բյուջե է վճարվել 234 մլն 400 հազար դրամ 10:0029 Հլս, 2026
  • ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ԱՍՀՆ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն 09:5529 Հլս, 2026
  • ԱԹՍ հարձակում Ռյազանում․ հրդեհված տարածքներ, ավերված բնակարաններ, վիրավորներ կան․ տարհանվել է Wildberries-ի լոգիստիկ կետը 09:5029 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Սենատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները 09:1329 Հլս, 2026
  • Շիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը 09:0729 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:4629 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1629 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները 08:0529 Հլս, 2026
  • «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 38 մլրդ 152 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 01:0529 Հլս, 2026
  • Ամեն ինչ կանեմ, որպեսզի այս թիմը շարունակի հաղթել․ Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչ 00:2429 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը 00:0829 Հլս, 2026
  • «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնը՝ ՀՀ-ում 23:4628 Հլս, 2026
  • Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են․ ՊՆ 23:1428 Հլս, 2026
  • Պլանավարված է 212 կմ ճանապարհի միջին նորոգում. Ապարան-Սպիտակ հատվածը կավարտեն մեկ ամսից 23:0028 Հլս, 2026
  • Թրամփի հետ հանդիպումը լավ է անցել. Զելենսկի 22:4528 Հլս, 2026
  • Այն, ինչ ամիսներ առաջ անհնարին էր թվում, այսօր արդեն իրականություն է. Մխիթար Հայրապետյան 22:3028 Հլս, 2026
  • Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացահայտել է 2288 հանցագործություն 22:1328 Հլս, 2026
  • Հարություն Թոփիկյան-75. հոբելյանական համերգ 21:5728 Հլս, 2026
  • Մովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից 21:4228 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը հաստատել է ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները 21:2428 Հլս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը հուլիսի 31-ից արձակուրդ կմեկնի 21:1028 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին 21:0028 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսաստանը կոպիտ սխալ է անում՝ կորցնելով ՀՀ նման երկրի բարեկամությունը. փորձագետ 21:0028 Հլս, 2026
  • Ավստրիան ցանկանում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 20:5828 Հլս, 2026
  • Գոշ գյուղը նոր դպրոց և մանկապարտեզ կունենա 20:5128 Հլս, 2026
  • Յուլիս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4428 Հլս, 2026
  • Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը 20:3828 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.07.2026 20:3228 Հլս, 2026
  • Սպիտակ տանն ավարտվել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը 20:2628 Հլս, 2026
  • Բոլոր նորածինները պետք է պատվաստվեն հեպատիտ Բ-ի դեմ 20:1928 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 28. 2026 20:1128 Հլս, 2026
  • Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել 20:0228 Հլս, 2026
  • ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցը հանրաքվեի դնելը արհեստական օրակարգ է. փորձագետ 19:5428 Հլս, 2026
  • Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 19:4328 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան» 19:3428 Հլս, 2026
  • Մեղրի փառատոն՝ հարթելու արջերի հետ կոնֆլիկտը 19:2228 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:0928 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը՝ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում. որ ուղղություններն են ամենապահանջվածը 19:0028 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի զեկույցի շնորհանդեսին քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 18:5728 Հլս, 2026
  • Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգում 18:4928 Հլս, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծանում է. 90 տոկոսից ավելին անհատական այցելություններ են 18:3828 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ծառայողները Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել 18:2928 Հլս, 2026
  • Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ-17 ԱԱ 18:2128 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր 18:1128 Հլս, 2026
  • Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Մ-17 ԱԱ 18:0328 Հլս, 2026
  • Հայաստանն ու Թաիլանդը խորացնում են համագործակցությունը սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում 17:5828 Հլս, 2026
  • 250 հազարից 8 մլն դրամ և առանց աճուրդի. նոր չափորոշիչներ՝ պահանջված համարանիշների համար 17:4728 Հլս, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է 17:3928 Հլս, 2026
  • Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է 17:2728 Հլս, 2026
  • Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 17:2228 Հլս, 2026
  • ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը 17:1328 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները հայտնաբերել են «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդուն 17:0828 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբորը ծեծի ենթարկելու դեպքին | 28.07.2026 17:0028 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին 16:5828 Հլս, 2026
  • Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ 16:5428 Հլս, 2026
  • Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների մասին հրապարակմանը 16:4328 Հլս, 2026
  • Ֆինանսավորման է երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց 16:2728 Հլս, 2026
  • Առաջիկա շաբաթները ծանր են լինելու. Մակրոնը՝ Ֆրանսիայում հրդեհների մասին 16:2328 Հլս, 2026
  • Քննարկվել է ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը 16:0928 Հլս, 2026
  • Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է 15:5628 Հլս, 2026
  • Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 15:4328 Հլս, 2026
  • ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանաբար զինաթափվել. Al Arabiya 15:2728 Հլս, 2026
  • Ուժեղացված ծառայություն Շենգավիթ վարչական շրջանում. հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք 15:0928 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Հանրային տարածքների վերադարձ. պետությանն ու համայնքներին են անցել տասնյակ հողատարածքներ 15:0028 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի 14:3128 Հլս, 2026
  • Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ում է 14:1028 Հլս, 2026
  • Երևանում անցկացվել է վիրուսային հեպատիտների էլիմինացիային նվիրված միջազգային գիտաժողով 13:5628 Հլս, 2026
  • ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին 13:3728 Հլս, 2026
  • Ջերմաստիճանն էապես չի փոխվի. Երևանում և որոշ մարզերում կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:1928 Հլս, 2026
  • Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները 13:0228 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 600 մլն դրամի թերհայտարարագրում և 210 մլն դրամի չվճարված հարկ․ ՊԵԿ-ի բացահայտումը 13:0028 Հլս, 2026
  • Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել 12:4628 Հլս, 2026
  • Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե 12:3928 Հլս, 2026
  • Այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ 131 անօդաչու թռչող սարք է արձակվել 12:1928 Հլս, 2026
  • ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ 12:0428 Հլս, 2026
  • Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի 11:5928 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ 11:4728 Հլս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր 11:3728 Հլս, 2026
  • Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ 11:2928 Հլս, 2026
  • Եթե Իրանի հետ բանակցություններն արդյունք չտան, կվերադառնանք նրան, ինչ անում էինք երկու օր առաջ. Թրամփ 11:1728 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին 11:0628 Հլս, 2026
  • Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը 10:3928 Հլս, 2026
  • Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի 10:1028 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Պետությանը վերադարձված հողամասեր՝ Արարատում, Սևանում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10:0028 Հլս, 2026
  • Այս գիշեր 400 ԱԹՍ է ուղարկվել Մոսկվայի մարզի ուղղությամբ, բնակելի շենք է վնասվել 09:4628 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում 09:2728 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0428 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015