Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտարարություն է տարածել Երևան-Գյումրի ավտոերթի մասնակից մեքենաների քանակի վերաբերյալ։
«Այսօր՝ ապրիլի 19-ին, Երևան–Գյումրի Մ-1 ավտոճանապարհով անցկացվել է ավտոերթ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է ավտոերթի տեսանկարահանում Երևան–Գյումրի Մ-1 ավտոճանապարհի Ուջան բնակավայրի հարևանությամբ՝ ավտոերթի մեկնարկի վայրում, 9:30–10:00-ի միջակայքում: Մեքենաների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա»,- նշված է հայտարարության մեջ։