Նրանք եկան, ասացի, որ այն խաղաղությունը, որը հաստատված է, Հայաստանին ձեռնտու չէ, Հայաստանի շահերից չի բխում, այսինքն՝ իրենք ասում եմ՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց ասում են՝ այ, խաղաղությունը մեր ժամանակ էր: Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նախկին իշխանությունների ժամանակ խաղաղության մասով իրավիճակը՝ ըստ Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցված զոհերի թվերի:
«1998 թվական՝ 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով, 1999 թվական՝ 12 զոհ փոխհրաձգության հետևանքով, 2000 թվական՝ 12 զոհ փոխհրաձգության հետևանքով, 2001 թվական՝ 3 զոհ սահմանին, 2002 թվական՝ 7 զոհ, 2003 թվական՝ 11 զոհ, 2004 թվական՝ 8 զոհ, 2005 թվական՝ 14 զոհ, 2006 թվական՝ 7 զոհ, 2007 թվական՝ 7 զոհ, 2008 թվական՝ 5 զոհ, 2009 թվական՝ 6 զոհ, 2010 թվական՝ 11 զոհ, 2011 թվական՝ 10 զոհ, 2012 թվական՝ 13 զոհ, 2013 թվական՝ 13 զոհ, 2014 թվական՝ 26 զոհ, 2015 թվական՝ 38 զոհ, 2016 թվական՝ 22 զոհ, 2017 թվական՝ 22 զոհ:
Սա է իրենց ուզած խաղաղությունը»,- ասաց նա՝ դիմելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին: