Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԿԿարմեն Ղուկասյան

Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Հովհաննիսյան

Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Հովհաննիսյան

Մենք մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք փորձել իրականացնել արդարադատության ոլորտում, դատական համակարգում, դրանք տեղ-տեղ տվել են իրենց արդյունքները, բայց, մեծ հաշվով, մենք գոհ չենք արդյունքներից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով արդարադատության ոլորտի խնդիրներին` ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Մեր գոհ չլինելը հատկապես արտահայտվում է ժողովրդի հետ մեր խոսակցություններում ունեցած տպավորություններից, և դրա համար կարծում ենք, որ նոր Սահմանադրության մեջ պետք է արմատական փոփոխություններ արվեն այս իմաստով, մասնավորապես, երդվյալ ատենակալների ինստիտուտի իմաստով, որպեսզի մենք կարողանանք ունենալ արդարադատության այնպիսի համակարգ, որ թե՛ մենք, թե՛ ՀՀ քաղաքացիները գոհ լինեն արդարադատության ոլորտում տեղի ունեցող գործընթացներից: Սրա մասին է խոսքը»,- ասաց Հովհաննիսյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչ ուղիղ կապ կա Սահմանադրության և դատաիրավական համակարգի միջև, պատասխանեց՝ դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով:

«Երդվյալ ատենակալների ինստիտուտն այդ գործիքներից մեկն է; Կարծում եմ՝ արդարադատության ոլորտի մեր գործընկերները ձեզ ավելի մանրամասն պատասխաններ կտան այս իմաստով»,- նշեց նա՝ հավելելով, թե ինքը այս առումով կարող է միայն քաղաքական գնահատական տալ:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հանդիպումները ՀՀ քաղաքացիների հետ ամենատարբեր համայնքներում խոսում են դրա մասին, որ արդարադատության համակարգը չի գոհացնում ՀՀ ժողովրդին:

«Եվ, այո՛, ես էլ եմ կիսում վարչապետի դիտարկումը. այս իմաստով խայտառակ վիճակում է»,- ասաց նա: 

Հարցին՝ անցած 8 տարիներին իշխանությունն ունեցե՞լ է արդյոք գործիքների պակաս, պատասխանեց՝ իրենք անցել են ճանապարհ, որն անցնելուց հետո եկել են այդ եզրակացության:

«Այս պահին գտնում ենք, որ կա գործիքների պակաս, և նաև՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն»,- եզրափակեց խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում