Խնդիրներ 30 տարվա մեջ եղել են. քաղաքական գործիքներ են, որ օգտագործվում են տարբեր երկրների կողմից, առավել ևս՝ խոշոր երկրների։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«ՀՀ-ն էլ ինչ-որ գործիքներ ունի, որոնք այդ ընթացքում քննարկման ժամանակ կիրառում է։ Այդ հարաբերությունների սրման պատճառը միշտ լինում է ՀՀ ինքնիշխանության պատճառով, երբ ՀՀ-ն ուզում է մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշում կայացնել, այդ ամեն ինչը սկսվում է ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, ուզում են լինի այլ փոխհարաբերությունների հարթակում»,- նշել է նա։
Սուքիասյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն շատ լավ հարթակ է, բայց Հայաստանի Հանրապետության տնտեսության արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներկրման արդյունքում հնարավոր է Հայաստանի Հանրապետության ապրանքատեսակների մեծ մասը Եվրոպայի տարբեր հարթակներում նույնպես իրացվի։
«Եթե ինչ-որ մի գործարար Հայաստանի Հանրապետությունից չհամապատասխանող ապրանքներ է արտահանել, դա շատ մեծ վնաս է և՛ երկրի իմիջի համար, և՛ տվյալ կազմակերպության համար»։ «Այդ որոշումը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական է, բայց վերջին հաշվով մերոնք էլ կարող են տանել լաբորատորիա, հասկանալ․․․ այս կամ այն նյութը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասել է նա։