ՀԷՑ-ը ամենամեծ ապօրինի ձևով, ծիծաղելի ձևով, ընդ որում՝ այս այն դեպքն է, որ, քաղաքացիական շարժումներն օգտագործելով, ծխածածկույթի ներքո սղղացրել են, մենք հիմա վերադարձրել ենք դե ֆակտո, դե յուրե էլ կվերադարձնենք: Այդ մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա Հայաստանի ամենախոշոր ստրատեգիական ենթակառուցվածքն է: Չեմ ասում, թե մենք զուգահեռ ինչ ենք բացահայտել, բացահայտել ենք, որ այդ մարդիկ, ովքեր ՀԷՑ-ը տիրապետել են, այդ մարդիկ փաստորեն մեզնից հոսանք գողանալիս են եղել, տասնյակ տարիներով, մեզնից: Այդ մարդիկ այսօր խոսում են բանակի մասին. զորամասից այդ մարդիկ հոսանք գողանալիս են եղել, ո՞նց՝ օգտագործված հոսանքի չափից ավելի հաշիվներ են գրել: Այդ որ ասում են միլիարդներ ունենք, մեզնից հոսանք գողանալով է, մեզնից և չգիտեմ՝ էլ ումից: Եվ չնայած 2024 թվականից նրանք այդ բազաներն ամբողջությամբ ջնջել են, բայց նաև ես հույս ունեմ, որ մեր իրավապահները քրեական գործով քննությամբ դա կկարողանան ապացուցել: Մենք որոշակի օպերատիվ տեղեկություններով միայն 8 մասնաճյուղերից 3 մասնաճյուղերում վերլուծություն ենք իրականացրել. 3 տեղամասում հիմնավորվում է մոտավորապես միլիարդների, եթե հիշողությունս չի դավաճանում, միլիարդ դրամի հոսանքի հավելագրում և ո՞ւմ վրա՝ զորամասի, մանկապարտեզի, պետական հիմնարկի, հիվանդանոցի, ու այդ մարդիկ եկել են ինչ-որ բաների մասին են խոսում»,- նշեց վարչապետը: