Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԿԿարմեն Ղուկասյան

ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով. Վահագն Հովակիմյան

ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով. Վահագն Հովակիմյան

Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը:

Հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ 2024-2025-ին ՀՀ-ում տեղի են ունեցել ՏԻՄ 4 ընտրություններ, որոնցից 3-ը՝ համամասնական ընտրակարգով, մեկը՝ մեծամասնական, և բոլոր 4 դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում տեղի չի ունեցել:

«Կարող եմ արձանագրել նաև, որ, ըստ էության, ԿԸՀ-ի ներկայիս կազմի գործունեության ընթացքում կազմակերպվել են 10-ից ավելի համամասնական ընտրակարգով ընտրություններ, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, և այդ ընտրություններում արդյունքների բողոքարկում չի եղել: Սա շատ կարևոր է մեզ համար»,- հայտնեց Հովակիմյանը:

Ըստ Հովակիմյանի՝ հաշվետու ժամանակաշրջանում ԿԸՀ-ն կենտրոնացած է եղել ընտրական համակարգի զարգացմամբ, այդ թվում նաև սպասվող ԱԺ-ի ընտրությունների նախապատրաստմամբ:

«2025-ի ապրիլին ԿԸՀ-ն ընդունել է 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը, որով արձանագրել ենք մեր առաջնային առաքելությունը, այն է՝ ժողովրդի իշխանության իրացում, ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային ու ժողովրդավարական, միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների և հանրաքվեների միջոցով»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով:

«Մեր այս գերնպատակը փորձել ենք պարզ ձևակերպել՝ ընտրությունների ավարտ քվեարկության միջոցով: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ անկախ այն հանգամանքից, թե քարոզարշավի, մինչ քվեարկությունը ընտրապայքարի փուլում ինչպիսի քաղաքական իրավիճակ է, քաղաքական կուսակցությունները ինչպիսի սրությամբ կբանավիճեն, որպեսզի ընտրություններն այնպես կազմակերպվեն, որ դրանց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն: Սա մեզ համար ամենակարևոր առաքելությունն է, որովհետև եթե ԿԸՀ-ին հաջողվում է ընտրություններն այնպես կազմակերպել, որ արդյունքները մասնակիցների կողմից, հանրության կողմից ընդունվում են անվերապահորեն, ուրեմն ԿԸՀ-ն և ընտրական համակարգը, կարող ենք ասել,  որ հաջողել են»,- նշեց ԿԸՀ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում