Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Հիմնական զեկուցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում արձանագրեց՝ այսօր ունենք բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին: 

«Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ: Մի բան էլ ասեմ՝ երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է ՀՀ գոյության ողջ ընթացքում, և ինչքան հասկանում եմ՝ նույնիսիկ խորհրդային ժամանակների հետ համեմատ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են, ավելի քան երբևէ, և սա առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ, որը հաստատվեց 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի աջակցությամբ:

Ըստ վարչապետի՝ առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից, և, իհարկե, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որը կապահովի մեր պետությունների և ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը:

«Այսօր էլ Հայաստանի և Ադդրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք»,- ասաց վարչապետը՝ նշելով՝ սա համարում է կարևոր արձանագրում:

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում