Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծիք է հայտնել, որ Բրյուսելի և Բուդապեշտի միջև հարաբերություններում լարվածության շրջանը ցույց տվեց Եվրամիությունում միջազգային հարցերի շուրջ որակյալ մեծամասնությամբ քվեարկության անհրաժեշտությունը։
«Ես կարծում եմ, որ պետք է դասեր քաղել եվրոպական մակարդակով։ Օրինակ՝ անցում կատարել որակյալ մեծամասնության քվեարկությանն արտաքին քաղաքականության հարցերի դեպքում։ Դա մեզ թույլ կտա խուսափել սիստեմատիկ շրջափակումներից: Մենք հիմա այդ հնարավորությունն ունենք և պետք է օգտվենք դրանից»,- Ֆոն դեր Լայենն ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։