Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել: Ռուսաստանին են հանձնվել 175 զինվորական և Կուրսկի շրջանի 7 բնակիչ։ Նույնթվով զինվորականներ և քաղաքացիական անձինք վերադարձվել են Ուկրաինային՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Փոխանակման հարցում միջնորդ է հանդիսացել ԱՄԷ-ն։
«Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար», - նշել են գերատեսչությունից։
Փոխանակման մասին հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, ազգային գվարդիայի մարտիկներ, սահմանապահներ, սերժանտներ և սպաներ, ինչպես նաև յոթ քաղաքացիական անձինք: