«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ:
«Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։