Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր և փեսաների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան: Դատախազությունը պահանջում է ավելի քան 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ անշարժ և շարժական գույքեր: 2023-ին նույնատիպ հայց ներկայացվել էր նաև Աբրահամյանի վերաբերյալ: Իրավապահների ուշադրությունը գրավել է այն, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու փեսաները ահռելի ունեցվածք են կուտակել մի պայմաններում, երբ տարիներ շարունակ եղել են պաշտոնատար անձ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանութում։