Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար։
Ավելի վաղ Իրանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Մոհամմադ Մեհդի Տաբաթաբային X սոցցանցում գրել էր, որ կենսական նշանակություն ունեցող ջրային ուղու աշխատանքի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե տարանցումից ստացված եկամուտները մասնակիորեն ուղղվեն Իրանին՝ փոխհատուցելու պատերազմի հասցրած վնասները:
ԻՀՊԿ-ի հայտարարությունը հրապարակվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տարանցիկ վճարներ սահմանելու մասին օրինագիծը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ առաջարկը ներառում է անցման վճար, ԱՄՆ-ի և Իսրայելի համար տարանցիկ փոխադրումների արգելք և սահմանափակումներ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին մասնակցող երկրների համար։