7 անշարժ և 4 շարժական գույք, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք՝ Գլխավոր դատախազության պահանջն է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանից: Պահանջվում է բռնագանձել նաև ավելի քան 3 միլիարդ դրամ, որը ներառում է եկամուտներով չհիմնավորված ձեռքբերումները և ծախսերը: Բաղմանյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման դատախազության հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի վարույթում է:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: