ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո. Ռուբիո

ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո. Ռուբիո

Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները Իրանում հակամարտության ավարտից հետո՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ցավոք, կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք վերանայել, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, դեռևս ծառայո՞ւմ է այդ նպատակին։ Թե հիմա այն ​​ դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան ​​պաշտպանում է Եվրոպան, բայց երբ մեզ է անհրաժեշտ մեր դաշնակիցների օգնությունը, նրանք մերժում են մեզ բազա տրամադրել կամ իրենց օդային տարածքով թռիչքներ իրականացնել»,- ասել է Ռուբիոն Fox News-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսպանիան հրաժարվել է ամերիկյան կործանիչներին տրամադրել իր օդային տարածքը, իսկ Իտալիան՝ Սիցիլիայի ռազմաբազան:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում