ԱՄՆ պատերազմի նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում, թեև իրանական կողմը հերքում է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելը:
Փիթ Հեգսեթի խոսքով՝ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, և Թեհրանում դա գիտեն: Նա կրկնել է Դոնալդ Թրամփի խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունում արդեն իշխանափոխություն է իրականացվել, և նոր ռեժիմը պետք է ավելի իմաստուն գործի:
Հեգսեթը հավելել է՝ Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են տեղեկատվական աջակցություն տրամադրել Իրանին, սակայն Վաշինգտոնը հետևում է նրանց գործողություններին: