ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ուղևորվում է Սուրբ Աննա եկեղեցի:
«Գնում ենք Սուրբ Աննա եկեղեցի»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Ծաղկազարդը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: