Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության փոխնախարար Ալ-Ռեզայի հետ:
Կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումները:
Մտքեր են փոխանակվել նաև պաշտպանական համագործակցության և տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ: