ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր էլ ենք Երևանում»:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է մայրաքաղաք Երևանում:
Վարչապետն ու իր թիմը շրջել են Կենտրոն վարչական շրջանում, զրուցել քաղաքացիների հետ, նվիրել Հայաստանի մակետ-կրծքանշաններ, այնուհետև քաղաքային տրանսպորտով ուղևորվել են Հարավարևմտյան թաղամաս: