Պարզվում է, թե ով է Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը տվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։
«Մենք հաճախ ենք այս հարցը քննարկում Ադրբեջանի հետ: Իրանից Ադրբեջան և Թուրքիա հրթիռներ արձակելը երբեք չպետք է տեղի ունենար, քանի որ այդ պետություններն առավել վճռականորեն են հայտարարում այս պատերազմի անիմաստության մասին: Լրջորեն ուսումնասիրվում է նաև սադրանքի վարկածը, քանի որ Իրանը ոչ մի օգուտ չի ստացել այս երկու երկրի վրա հարձակումներից։ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ դրանք Իրանը չի իրականացրել»,- ասել է պաշտոնյան:
Օքթայը կարևորել է հրթիռներ արձակելու հրաման տվողների ինքնությունը բացահայտելը: «Պարզ է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, և հնարավոր է, որ կոճակը սեղմողը եղել է իրանցի։ Սակայն գլխավորը պարզելն է, թե ում հրահանգով է դա արվել»,- նշել է նա։