ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից. Զելենսկի

ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից. Զելենսկի

ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նրա խոսքով, սակայն, զորքերի դուրսբերումը կվտանգի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Եվրոպայի անվտանգությունը, քանի որ տարածաշրջանի ամուր պաշտպանական դիրքերը կհանձնվեն Ռուսաստանին։

«Ես շատ կցանկանայի, որ ամերիկյան կողմը հասկանա, որ մեր երկրի արևելյան հատվածը մեր անվտանգության երաշխիքների մաս է կազմում»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ը կենտրոնացած է Իրանի դեմ հակամարտության վրա, և նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ փորձելով վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին: 

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Աբու Դաբիում և Ժնևում: Մարտին նախատեսված հաջորդ հանդիպումը հետաձգվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում