Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

400 քառակուսի մետրից փոքր հողակտորների վրա ևս անհատական բնակելի տունը կառուցելու իրավունք կտրվի

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարության՝ մարտի 26-ի նիստին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հիշեցրեց, որ ԼՂ-ից տեղահանված հայրենակիցները վարչապետի հետ հանդիման ժամանակ հարց էին բարձրաձայնել՝ կարո՞ղ են մինչև 400 քառակուսի մետր մակերեսով հողակտոր ձեռք բերել և վրան անհատական բնակելի տուն կառուցել:

«Ուզում եմ տեղեկացնել, որ, այո՛, այդ սահմանափակումը հանված է, և նրանք կարող են մինչև 400 քառակուսի մետր համապատասխան նշանակության հող ձեռք բերել և իրենց անհատական բնակելի տունը կառուցել:

Բացի դրանից՝ առիթից օգտվելով, ուզում եմ ասել, որ ՀՀ-ում կա շուրջ 40 հազար չկառուցապատված հողակտոր, որոնք փոքր են 400 քառակուսի մետրից: Նաև այդ կարգավորումն ենք փոխել, և այդ հնարավորությունն ենք ընձեռել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք կուզեն կա՛մ ձեռք բերել, կա՛մ ունենալ այդ հողակտորը, արդեն կարգավորումները թույլ տան այնտեղ բնակելի տուն կառուցելու»,- ասաց Եղիազար Վարդանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ նախկինում կար կարգավորում, որ նույնիսկ նպատակային նշանակության կառուցապատման հողերի վրա շինարարություն չէր կարելի անել, եթե հողակտորը 400 քառակուսի մետրից փոքր է:

Այս համատեքստում Եղիազար Վարդանյանը պարզաբանեց. «Հիմա քառակուսի մետր մակերեսի սահմանափակումը հանել ենք: Միայն պայմաններ ենք դրել, որ այդ հողակտորները պետք է ունենան մուտքի և ելքի պատշաճ ճանապարհ, և հակահրդեհային նորմերը սահմանված կարգով ապահովված լինեն, և այդ հողակտորների վրա կարող է կառուցապատման տոկոսը լինել մինչև 40 տոկոս, բայց հողակտորի մակերեսի սահմանափակումը հանել ենք»:

Փաշինյանը հավելեց. «Պատկերավոր ասած՝ 100 մետրի վրա 40 մետրը կարելի է տրամադրել կառուցապատմանը: Այսինքն՝ մենք փոխել ենք հիմա դա, և 400 մետրից ներքև էլ կարելի է կառուցապատում անել»:

Փաշինյանը կարծիք հայտնեց, թե կարգավորումը լավն է, և որ դա նշանակում է, որ «կուլտուրա» է փոխվում, իսկ դրան նպաստում է 16 միլիոն դրամով բնակարանային ծրագիրը:

«Առանձնատների չափերի փոփոխություն է տեղի ունենում, ու սա նորմալ է, որովհետև մարդիկ սկսում են ռացիոնալ հաշվարկել: Բա կոմունալ ծախս կա, պահպանման ծախս կա»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ճամփորդությունների ժամանակ մի հետևություն է արել, ըստ որի՝ այնտեղ, որտեղ պետությունները և հասարակություններն ուժեղ են, զարգացած են, այդտեղ առանձնատների չափերը փոքր են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում