ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Անկախության հռչակագրի հետ կապված խնդրին:
«Էլի նույն Անկախության հռչակագրի հետ կապված խնդիրը: Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է: Եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո Անկախության հռչակագրի հիմքում, դու անհնար ես դարձնում մի բան՝ քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը և ում օգնությամբ պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում նրանից, ով ուզում է լինի: Ես էլի եմ ասում՝ մենք ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, բայց եթե մենք չենք առերեսվելու, եթե չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը»,- նշեց նա: