Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԿԿարմեն Ղուկասյան

Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Լրագրողներն այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, թե ինչպես կմեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե իրենք խաղաղության ամենամեծ սպառնալիքն են ու հիմա պատերազմի վերսկսվելու մասին լուրերով շանտաժի են ենթարկում հանրությանը:

«Որ ասում են՝ շանտաժ, ի՞նչն է սխալ մեր ասածի: Բոլորը՝ ինքը, Կարապետյանները, Սերժի Թաթոյանը, Սերժը, Ծառուկյանն իր Դոնբասի Անդրանիկ Թևանյանով, ասում են՝ այս խաղաղության համաձայնագիրը պետք է ռևիզիայի ենթարկվի, ասում են՝ ԹՐԻՓՓ-ի համար պետք է Ռուսաստանից ու Չինաստանից անվտանգության երաշխավորություն բերել: Ես չեմ պատկերացնում՝ ոնց են իրենք պատկերացնում, որ ինչ-որ մի օր, ասենք, հրաշքով ձայն են հավաքել, այդ ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախատեսում են անել, ու Քոչարյանը գնում Թրամփին ասում է՝ Ռուսաստանից ու Չինաստանից երաշխավորություն եմ բերել, կամ որ ասում են՝ Արարատը մերն է: Ես հասկանում եմ՝ հուզական առումով դա հաճելի է լսելը մեր քաղաքացիներին, բայց երբ դա ասում է քաղաքական գործիչ, որը հավակնում է երկրի ղեկավարության, դա տարածքային ուղիղ պահանջ է Թուրքիայից՝ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակից»,- հայտարարեց պատգամավորը՝ դա որակելով պատերազմի հրահրման փորձ:

«Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ, որի ժամանակ էլ հակառակորդ կողմը ստանալու է ամբողջական աջակցություն նույն Թուրքիայից, այլ երկրներից»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, պատասխանեց՝ ԼՂ-ն դատարկվել է հենց նրանց իշխանության օրոք:

«Հազար ներողություն, բայց ԼՂ-ն դատարկվել է հայերից էն ժամանակ, երբ նրանք ընտրվել են ԼՂ-ում իշխանության, երբ իրենց այդ քրեաօլիգարխիկ կոնգլոմերատը: Հիշո՞ւմ եք ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները: Մարդիկ ցնծում էին, քանի որ հաջողել էին: Ի՞նչ եղավ արդյունքում, տեսնում եք: Կներեք, հիմա նույն բանն ուզում են անել Հայաստանում»,- հայտարարեց Ալեքսանյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում