Կիբեռհանցագործները խաբեության նոր սխեմա են մտածել՝ զանգահարում են հնարավոր զոհերին և առաջարկում հեռախոսում անել 5G թարմացումներ: Առաջին հայացքից սովորական այս հեռախոսա-զանգերը վերածվում են խոշոր խաբեության, քանի որ հանցագործը ամբողջությամբ հնարավորություն է ունենում տնօրինել հեռախոսի բոլոր տվյալները: Քննչական կոմիտեում կիբեռհանցագործության ավելի քան 30 դեպքի առիթով քրեական վարույթ կա։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան