Մարտի 23-ին՝ ժամը 20։57-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկին կից թոնրատան տանիքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։02-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրը (մոտ 3 գմ) և կենցաղային իրեր:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը։