Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան՝ հիմնականում դեղորայքի տեսքով: Պատգամավորի հարցին ի պատասխան խորհրդարանում տեղեկացրել է նախարար Արարատ Միրզոյանը, նկատել՝ ավելի շուտ չեն հայտարարել այդ մասին, քանի որ անհրաժեշտություն չեն տեսել շեփորահարելու:
Իրանի դեմ պատերազմը շարունակվում է: Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանի օբյեկտներին: Այսօր գիշերը լրանում է ԱՄՆ նախագահի սահմանած ժամանակը. Դոնալդ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար։
Թեմայի մանրամասները և միջազգային այլ նորություններ Սյուզաննա Չրաղյանն է ներկայացնում: