104.4 միլիոն դիտում, գումարած 70.2 միլիոն դիտում, հավասար է 174.6 միլիոն դիտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ֆեյսբուքյան և ինստագրամյան իր էջերի վերջին 28-30 օրվա դիտումները:
«Սիրում եմ բոլորիդ։ Շնորհակալություն, որ հետևում եք իմ էջերին»,- գրել է վարչապետը: