Արտգործնախարար Արարատ Միրզոյանը համամիտ է վարչապետի հետ: Ասում է՝ ընդդիմության գաղափարախոսությունը ենթադրում է տարածքային պահանջներ գրեթե բոլոր հարևան երկրների հետ, ուստի նրանց իշխանության գալու դեպքում, շատ մեծ հավանականությամբ, Հայաստանը կկանգնի պատերազմի առաջ: Լրագրողների հետ զրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի իրավունքի մասին հայտարարություններին, նշել՝ առաջարկի հեղինակը պետք է մանրամասն նկարագրի, թե ինչպես է դա իրագործվելու, որ հանրությունը իր եզրակացությունն անի:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան