Կատարը չի մասնակցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդական ջանքերին, երկուշաբթի հաղորդել է CNN-ը։
«Մենք ներկայումս կենտրոնացած ենք մեր երկիրը պաշտպանելու և իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- հեռուստաալիքին ասել է անանուն կատարցի դիվանագետը՝ պատասխանելով այդ երկրի գազային օբյեկտների վրա Իրանի հարձակումներից հետո երկրի դիրքորոշման մասին հարցին։
Հեռուստաալիքի տվյալով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը «ուղերձներ է ստացել տարածաշրջանի մի շարք պաշտոնատար անձանցից, որոնք նախազգուշացնում են, որ իրանական էլեկտրակայաններին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքը կհանգեցնի զանգվածային պատասխան միջոցների, այդ թվում՝ Պարսից ծոցում ամերիկյան դաշնակիցների դեմ»:
CNN-ի աղբյուրների տվյալով՝ Թուրքիան և Եգիպտոսը պատրաստակամություն են հայտնել մասնակցելու իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին։
Ավելի վաղ իսրայելական Channel 12 հեռուստաալիքը հաղորդել էր, որ Եգիպտոսը, Պակիստանը և Թուրքիան ակտիվ դիվանագիտական քայլեր են ձեռնարկել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։