Մարտի 23-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց:
Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի ԱԺԽՈ-006-Լ որոշման մեջ:
Որոշումն ընդունելու վերաբերյալ հիմնավորումները ներկայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: