ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էլեկտրակայաններին ուղղված հարվածները:
«Ուրախ եմ հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր ռազմական գործողությունների լիարժեք և համապարփակ կարգավորման վերաբերյալ։ Ելնելով այս խոր, մանրամասն և կառուցողական բանակցությունների բնույթից ու տոնայնությունից, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքների ն ուղղված ցանկացած ռազմական հարված՝ պայմանով, որ ընթացիկ հանդիպումներն ու քննարկումները հաջողությամբ ավարտվեն»,- գրել է Թրամփը Truth Social-ում։