Մարտի 22-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել:
Մարտի 23-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություն կա անձին հայտնաբերելու մասով:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հայտնաբերման ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՔԿԾ-ից հայտնել էին, թե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող անձը՝ 1995 թվականին ծնված դատապարտյալը, որը պահվում էր առանց պահակախմբի, բացակայում է կացարանից։