Երբ որ մենք հաղորդում ենք ստացել ԲԿ-ից, ահազանգը կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ, ըստ էության, գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան վատ է զգացել և դրա հետևանքով է տեղափոխվել ԲԿ, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ-հետախուզական աշխատանքների, և դրա հիման վրա է, որ հենց սպանության գործով է վարույթը նախաձեռնվել, որովհետև տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին երեխայի ծեծի մասով և ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Այժմ շարունակում ենք ՔԿ-ի հետ աշխատանքները: Գիտեք, որ նաև խափանման միջոց կա անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական կարողանանք տանք: Այս պահին կարգավիճակի մասին հարցերն են ճշգրտվում»,- հայտնեց նախարարը:
Նա ընդգծեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ներդրել են, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպիսին չպիտի լինի ոստիկանը: «Ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից և մնացյալից: Ես վստահ եմ, որ նաև գործընկերներն են այս հարցը դիտարկում իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան՝ եղե՞լ է ազդակ օբյեկտիվորեն, թե՞ չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի: Ես էլ մեր մասով՝ համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե՞ ոչ»,- նշեց Արփինե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։